Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ է անորեքսիան
Մինչ վերջերս էլ նորաձև էին չափազանց նիհար մոդելները: Շատ ու շատ աղջիկներ ու կանայք էին փորձում հետևել նրանց` հանուն ցանկալի չափսերի օրգանիզմը զրկանքների մատնելով: Ի դեպ, մտագարություն հիշեցնող այդ խանգարումները համաճարակի վերածվելու սպառնալիք են դարձել:
Անորեքսիայի զոհ են դառնում հիմնականում 13-18 տարեկանները: Նրանց ծնողները երբեմն նույնիսկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրենց սիրելիների հետ: Ուշքի են գալիս այն ժամանակ, երբ արդեն ոչինչ հնարավոր չէ շտկել: Հետևաբար, պետք է զինվել տարրական գիտելիքներով, որոնք կհուշեն անորեքսիայի սպառնալիքի մասին:
Առաջին` հանկարծ ձեր զավակը որոշում է, որ պետք է քաշը գցի` սկզբում այդ նպատակի համար դիետիկ սնունդ նախընտրելով, իսկ հետո նաև սովորական սննդից ընդհանրապես հրաժարվելով: Ընդ որում, ինքնագնահատումն արդեն ճիշտ ուղղությամբ չի գնում. նիհարիկ աղջիկն իրեն հաստլիկ է համարում ու շարունակ խոսում, որ հարկավոր է նիհարել, որը վերածվում է սևեռուն գաղափարի:
Անորեքսիան անտեսանելի ու շատ վտանգավոր խութեր ունի. իր զոհին կտրում, պոկում է սովորական կյանքից ու դատապարտում կատարյալ միայնության: Անորեքսիայով տառապող աղջիկը չի շփվում ընկերների հետ, խուսափում է նրանցից, ի վերջո, ընկնում խոր դեպրեսիայի մեջ, տանջվում անքնությունից, ասես մեղքի զգացումը տանջում է յուրաքանչյուր կերած պատառի համար, դրա համար էլ ուտելուց հետո փորձում է արհեստականորեն փսխում առաջ բերել:
Մի շատ կարևոր ախտանշան էլ կա. անորեկտիկների մոտ դաշտանային ցիկլի խանգարում է առաջանում ու վերականգնվում է հորմոնային բուժումից հետո: Եթե նման ախտանշաններ հայտնաբերել եք, ուրեմն շտապեք բժշկի. այս հիվանդությունը դժվար է բուժվում, հաճախ դրա վրա տարիներ են ծախսվում, երբեմն նույնիսկ բուժումն այլևս ապարդյուն է համարվում:
Անորեքսիան մահացության ելքով մեծ տոկոս է կազմում մյուս հոգեբանական հիվանդությունների մեջ:
Ինչպե՞ս կարելի է բուժվել
Անորեքսիան հիվանդություն է, սակայն այն բուժելու համար դեղամիջոցներ չկան: Ու քանի որ այն հոգեբանական հիվանդություն է, նշանակվում են ընդհանուր նշանակության դեղեր, հակադեպրեսանտներ, տրանկվիլիզատորներ, որոնք օգնում են հիվանդին ձերբազատվել տագնապի զգացումից:
Իսկ դպրոցներում հարկավոր է աղջիկներին կանխարգելող ծրագիր ուսուցանել, բացատրել, որ օրգանիզմին սննդից զրկելը կամ սննդի սահմանափակումը կարող է հանգեցնել ճարպային ու մկանային հյուսվածքների քայքայման: Խանգարվում է դաշտանային ցիկլը, նյութափոխանակությունը, վատանում է հիշողությունը, հեմոգլոբինի պակաս է առաջանում: Եվ, բնականաբար, հյուծված, ուժահատ օրգանիզմին ցանկացած վարակ կարող է մահվան հանգեցնել:
Ասվածից կարելի է հետևություն անել. աղջիկների վարքագծի նշված յուրաքանչյուր փոփոխության դեպքում զգոն եղեք, քանի որ դա կարող է անորեքսիայի սկիզբ ազդարարել: Որքան հնարավոր է շատ ժամանակ հատկացրեք խնդիր ունեցող երեխային: Հիշեք, որ այն դժվար է բուժվում ու հղի է անկանխատեսելի հետևանքներով:
Փաստեր ու թվեր
Ողջ աշխարհում անորեքսիայից տառապում է կանանց 2%-ը և տղամարդկանց 0,4%-ը: Ժամանակին բուժման դեպքում ապաքինվում է նրանց 50%-ը:
Անորեքսիայով տառապում են առավելապես սպիտակամորթները:
Հիվանդների 10%-ը մահանում է հիվանդության պատճառով առաջացած բարդություններից և օրգանիզմի չափազանց հյուծումից:
Անորեքսիայով հիվանդների սրտի ռիթմն է խանգարվում, առաջանում է երիկամային անբավարարություն, սովորականից ցածր է մարմնի ջերմաստիճանը, արյան ճնշումը: Մազերը բարակ ու փափուկ են` զուրկ օգտակար նյութերից:
Անորեքսիայով հիվանդները մարմնի նվազ զանգվածի պատճառով խիստ վատ են տանում ցուրտը:
Փոքր տարիքում անորեքսիան կարող է զարգացման ու աճի խանգարման հանգեցնել:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անորեքսիայով հիվանդները տառապում են օսթեոպորոզից կամ ոսկրի բարակացումից:
03.08.2012 Կարդացեք նաև
Մարդկանց մոտ 80 տոկոսից ավելի դեպքերում օրգանիզմում հայտնաբերվում է Helicobacter Pylori մանրէն. սա գաստրոէնտերոլոգների կողմից ներկայացված վերջին...
03.12.2024
Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:
Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...
21.03.2024
Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...
23.02.2024
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
19.10.2023
Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...
18.10.2023
Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...
14.03.2023
Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...
24.01.2023
Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...
17.10.2022
Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:
Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...
25.08.2022
Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...
22.08.2022
Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...
14.07.2022
Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ: Լյարդի բջիջները քայքայվում են...
01.07.2022
Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...
21.04.2022
Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...
12.04.2022
Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...
06.04.2022
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYfB3BP6' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ